203 մլն դրամ ՝ հիվանդանոցների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացմանը

203 մլն դրամ ՝ հիվանդանոցների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացմանը

PanARMENIAN.Net - Պետությունը կփոխհատուցի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություն տրամադրող կազմակերպությունների՝ էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները: Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 203,1 մլն դրամ:

50%-ով կսուբսիդավորվեն Երևան քաղաքի 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցները, 70%-ով 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցները:

Սսահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին պետությունը կտրամադրի 100% փոխհատուցում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---