Գլենդեյլում Արցախի փողոց կլինի

Գլենդեյլում Արցախի փողոց կլինի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի պողոտաներից մեկի մի հատվածը կվերանվանվի Արցախի պատվին: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Համապատասխան որոշումը միաձայն կայացվել է Գլենդեյլի քաղխորհրդի նիստում:

«Գլենդեյլի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Մերիլենդ ավենյուի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած հատվածը Արցախի Հանրապետության պատվին Արցախի փողոց վերանվանելու գործընթաց սկսելու օգտին»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---