Կոսաչով. Կադրային հարցերը Հայաստանի ներքին գործն են14 մարտի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Նախագահի և վարչապետի ընտրությունը ՀՀ ինքնիշխան ընտրությունն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: Այն հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հավանական ընտրությանը, Կոսաչովն ասել է, որ դիվանագիտական և խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որևէ նշանակում, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել, հայտնում է Sputnik Արմենիան: Ինչ վերաբերում է իշխանական համակարգի վերափոխումներին, ապա ռուսական կողմն ուշադիր հետևում է դրանց ու կարծում է, որ Հայաստանի ժողովուրդը սատարում է այդ բարեփոխումներին: Այդ են վկայում սահմանադրական հանրաքվեի արդյունքները: «Ռուսաստանի համար դա Հայաստանի ընտրությունն է, որը ՌԴ-ն, անկասկած, հարգում է: Իսկ կադրային հարցերը զուտ Հայաստանի ներքին գործն են, նրա ինքնիշխան ընտրությունը: Վստահ եմ, որ այն արվելու է ժողովրդավարական ճանապարհով, ըստ Հանրապետության Սահմանադրության, և ՌԴ-ն վստահաբար հարգելու է այդ ընտրությունը»,-ասել է Կոսաչովը: 2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |