Արցախում տանկային վարժանքներ են անցկացվում14 մարտի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները: Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացվում 25.000 զինծառայողի մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցում է 250 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 միավոր այլ տեխնիկա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |