Իտալական ընկերությունը կուսումնասիրի Սիսիան-Քաջարան ճանապարհը![]() 14 մարտի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Իտալական Anas International ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձևաչափով կառուցման և շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Մարտի 14-ին ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը և ժամանակացույցը: Նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծել է ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Ջիանի Վիտորիո Արմանին նշել է, որ ընկերությունը «խելացի» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում: Այն իր գործունեությունը չի սահմանափակում Իտալիայով. ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում: Նա ընդգծել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |