Արտասահմանում սովորող հայ դպրոցականներին կարող է տարկետման իրավունք տրվել

Արտասահմանում սովորող հայ դպրոցականներին կարող է տարկետման իրավունք տրվել

PanARMENIAN.Net - Արտասահմանում հանրակրթական հաստատություններում սովորող հայ աշակերտներին տարկետման իրավունք կարող է տրվել: Aysor.am-ի փոխանցմամբ, համապատասխան նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Նրա խոսքով, այդ հնարավորությունն օրենսդրական մակարդակով արդեն տրամադրվել է պետության կողմից, սակայն դա վերաբերում է միայն ՀՀ տարածքում միջնակարգ կրթություն ստացած ավագ դպրոցի աշակերտներին, իսկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտասահմանյան դպրոցներում կրթություն ստացած աշակերտները մնացել են օրենքի շրջանակից դուրս։

«Խոսքը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների մասին է, ովքեր չեն ավարտել դպրոցը, բայց զորակոչային տարիքային խմբում են», - նշել է պատգամավորը:

2017-ից Հայաստանն անցել է միջնակարգ 12–ամյա կրթության, որի արդյունքում շատ դպրոցականներ դպրոցն ավարտում են զինապարտության տարիքում

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---