ԵՄ-ն բարձրացնում է շենգենյան վիզայի վճարը €80-ի. ՀՀ-ի վրա չի անդրադառնա14 մարտի 2018 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկում է Շենգեն գոտու վիզայի վճարները ներկայիս €60-ի փոխարեն հասցնել €80-ի: Այս մասին հայտնում է ԵՄ ներքին, միգրացիոն և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնա մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Այս երկրների քաղաքացիները նախկինի պես շենգենյան վիզայի համար կվճարեն €35: «Այս չափը հաստատվել է ԵՄ-ի և մի շարք երրորդ երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղված համաձայնագրերով»,- հայտնել են Եվրահանձնաժողովից: Նշվում է, որ շենգենյան վիզայի թանկացումն անհրաժեշտ է անվտանգության ուժեղացման և վիզայի տրամադրման համակարգի բարեփոխման համար: Եվրահանձնաժողովը մշակվում է ԵՄ վիզային կանոնների բարեփոխումներ, որոնք պետք է հեշտացնեն շենգենյան տարածք մուտքն օրինական ճանապարհորդողների համար: Նախատեսվում է վիզա ստանալու հայտադիմումը ներկայացնելու ամբողջ գործընթացը դարձնել էլեկտրոնային: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |