Մարտի 18-19-ին Երևանում ջերմաստիաճանը կհասնի +22-ի![]() 14 մարտի 2018 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-19-ին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Արդյունքում ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն կհասնի +20-ից +25-ի, Արարատյան դաշտում և Երևանում՝ +20-ից +22-ի, Տավուշում՝ +17-ից +20 աստիճանի», - գրել է Գագիկ Սուրենյանը: Հայհիդրոմետկենտրոնի հաղորդմամբ, մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |