Հայաստանի նորընտիր նախագահի երդման արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կայանալու է Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ապրիլի 9-ին` ժամը 14:00-ին: Երդման արարողությունը կայանալու է հայկական խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ, որը գումարվելու է ՀՀ նոր նախագահի պաշտոնին անցնելու կապակցությամբ: Նման որոշումն ընդունվել է երեքշաբթի` Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ:



Հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը բացատրել է, որ հատուկ նիստի անցկացման պատճառով այդ օրը նշանակված հերթական նիստը կհետաձգվի, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Ապրիլի 9-ին սպառվում են Ռոբերտ Քոչարյանի նախագահական լիազորությունները եւ պաշտոնին է անցնում Սերժ Սարգսյանը, ով հաղթանակ է տարել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում: Ընտրությունների արդյունքում, Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 52,82 տոկոսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---