ՀՀ-ն ու Դանիան կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել

ՀՀ-ն ու Դանիան կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Դանիան կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել: Մարտի 14-ին Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-դանիական առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր: Նախարարներն համակարծիք էին, որ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը կնպաստի գործարար շփումների ընդլայնմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարստեն Լորիտզենը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---