ՀՀ-ն և Դանիան դյուրացնում են վիզաների տրամադրումը15 մարտի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի այցը Դանիա նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը՝ ընդունելով Էդվարդ Նալբանդյանին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը: Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ: Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են եկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը: Նալբանդյանի Դանիա այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր: Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում: «Դյուրացումը վերաբերում է գիտնականներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, պատվիրակության անդամներին»,- ասել էր նա: Հայաստանն ու Դանիան նաև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |