Սննդամթերքը կրկին թանկացել է. 4%-անոց գնաճ է գրանցվել![]() 15 մարտի 2018 - 11:15 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի փետրվար ամսին Հայաստանում դարձյալ գնաճ է արձանգրվել. 3,3%-ով թանկացել են սպառողական ապրանքները: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ ամիս հունվարի նկատմամբ սնդդամթերքի և ալկոհոլի շուկայում գնաճը կազմել է 4%: Կտրուկ թանկացել է մսամթերքը. տավարի և հորթի մսի գնաճը փետրվարին կազմել է 24,6%: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկայում գրանցվել է 7,2% գնաճ, յուղերի և ճարպերի շուկայում՝ 13,2% գնաճ: 36,3%-ով թանկացել է կարագը, 1,7%-ով՝ ոչ ալկոհոլային խմիչքները, 1,9%-ով՝ սուրճը, թեյը և կակաոն: Աննշան գնանկում է գրանցվել մրգի և բանջարեղենի շուկայում. ընթացիկ տարվա փետրվարին այս ապրանքատեսակները էժանացել են համապատասխանաբար՝ 0,6%-ով և 4,2%-ով: 2018 թվականի հունվարին սպառողական շուկայում գրանցվել էր մոտ 3% գնաճ: Իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել էին 4,1%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |