Պրոդյուսեր Դիշդիշյանի նախագիծը ՌԴ Առաջին ալիքի եթերում հավակնոտ և գրավիչ են համարում

Պրոդյուսեր Դիշդիշյանի նախագիծը ՌԴ Առաջին ալիքի եթերում հավակնոտ և գրավիչ են համարում

PanARMENIAN.Net - ՌԴ Առաջին ալիքի եթերում մեկնարկել է «Ոսկե հորդան» սերիալը, որը հայտնի ռուսաստանաբնակ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի ծավալուն և հավակնոտ նախագիծն է:

Թեև սերիալն անդրադառնում է դարերի վաղեմության իրադարձություններին, այն պատմական չի կարող համարվել: Ինչպես ասվում է ֆիլմի մեկնարկը նախորդող ենթագրերում, հեղինակները «նպատակ չեն ունեցել վերարտադրել մոնղոլաթաթարական դարաշրջանի պատմական իրադարձությունները, իսկ սյուժեն և հերոսները հեղինակային ֆանտազիայի պտուղ են», գրում է ՏԱՍՍ-ը:

Ուստի քննադատներից շատերը համեմատում են ռուսական սերիալը մեծ ճանաչում ունեցող «Գահերի խաղը» սերիալի հետ: Պրոդյուսեր Դիշդիշյանն ինքը ևս այդպիսի համեմատություն է արել, հավանաբար, նկատի ունենալով ոչ թե կոնկրետ սերիալը, այլ հեռուստատեսային արտադրանքի ընդհանուր մակարդակը:

Ըստ հոդվածի հեղինակի, Դիշդիշյանի նախագիծը հետաքրքիր է ստացվել և գրավիչ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---