Քոչարյան. ՀՀ-ն միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի15 մարտի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին: «Բնական է` մենք բոլորին հետևում ենք, բնական է` միշտ պետք է պատրաստ լինենք իրենց կողմից ցանկացած քայլի: Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել: Պետք է միշտ ուշադիր լինել նրանց գործողություններին», - ասել է փոխարտգործնախարարը, հայտնում է Aysor.am-ը: Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացվում 25.000 զինծառայողի մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը: Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ընթերցեք նաև.Արցախում տանկային վարժանքներ են անցկացվում Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |