Ուսուցիչների և բուժաշխատողների շրջանում կարգելվի նախընտրական քարոզչությունը![]() 15 մարտի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ուսուցիչներին և բուժաշխատողներին կարգելվի նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Panoram.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։ «Նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Միշտ հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մե՞ջ է, թե՞ դրանից հետո: Հիմա ավելացվել է չափազանց կարևոր ճշգրտում՝ ի պաշտոնե հանդես գալիս, ուսուցչին, բուժաշխատողին արգելվում է քարոզչությամբ հանդես գալ ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածում, այլև դրանից դուրս»,- ասել է Կոստանյանը: Ըստ հանձնաժողովի նախագահի, եթե ուսուցիչը կամ տնօրենը դպրոցից դուրս զանգի որևէ ծնողի և առաջարկի հանդիպել, ապա դա ևս կդիտարկվի իրավախախտում: Նախընտրական քարզչությամբ արգելվում է զբաղվել նաև դատախազներին, դատավորներին, ոստիկաններին: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |