ՀՀ-ում մեկ շաբաթում 6 երկրաշարժ է գրանցվել

ՀՀ-ում մեկ շաբաթում 6 երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթում ՀՀ-ի տարածքում գրանցվել է վեց, իսկ Արցախում՝ մեկ երկրաշարժ: Այս մասին հայտնում էՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը:

Մարտի 9-12-ը Հայաստանի Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում գրանցվել է 0,7-1,6 մագնիտուդ ուժգնությամբ վեց երկրաշարժ: Մարտի 13-ին 1,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Նշված ժամանակահատվածում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ,Իրանի և Ադրբեջանի տարածքում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---