Էստոնիայում Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես է բացվել16 մարտի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին Էստոնիայի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման խոսքում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է օտար քարտեզագիրների միջոցով ներկայացնել հայոց հազարամյա պատմության ընթացքը: Քարտեզներում ներկայացված են հայոց պատմության ինչպես անկման, այնպես էլ` վերելքի ժամանակաշրջանները: Դատապարտելով հայոց պատմության նկատմամբ ոտնձգության փորձերը` դեսպանը հավելել է, որ թե Հայոց ցեղասպանության ժխտողականության, թե Երևանը որպես ոչ հայկական տարածք ներկայացնելու անմիտ փորձերի ակունքը նույնն է՝ հայատյացությունը, որի սերմանումը սկսվում է մանկապարտեզներում և դպրոցներում: Դեսպան Մկրտչյանը նաև նշել է, որ ընդամենը հարյուր տարի առաջ քաղաքական քարտեզի վրա հայտնված պետությունն արդեն մի քանի տասնամյակներ շարունակ փորձում է կեղծ գիտական ագրեսիա կիրառել հայոց պատմության նկատմամբ, ինչն ամենուր և մշտապես պետք է արժանանա դատապարտման: Տալլինի ազգային գրադարանի տնօրեն Յանե Անդրեսոնն իր խոսքում նշել է. «Առիթն օգտագործելով, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ. հրաշալի գաղափար է՝ նշելու Հայաստանի համար պատմական և արժանահիշատակ այս իրադարձությունը՝ ներկայացնելով երկրի տարածքային զարգացումները դարերի ընթացքում: Քարտեզագրական նման նյութի ցուցադրությունը վկայում է, որ արագ փոփոխվող ժամանակներում մշակութային ժառանգության արժեքավոր մասը պահպանվել է», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Քարտեզները ներկայացնող Ռուբեն Գալիչյանն ասել է. «Ամբողջ աշխարհի գրադարաններում և թանգարաններում պահպանվող պատմական քարտեզների 40 տարվա իմ հետազոտության արդյունքում Հայաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ներկայացվում է շուրջ 60 քարտեզների միջոցով»: Միջոցառման բացմանը հաջորդել է ազգային, ժողովրդական երգացանկ ներկայացնող հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Ցուցահանդեսը, որն անցկացվում է Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնիայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչև ապրիլի 4-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |