Նարինե Աբգարյան. ՌԴ-ում չկա հավասարություն օրենքի առջև, չկա անկախ դատական համակարգ16 մարտի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ավելի քան 30 գրող, որոնց գրքերը հրատարակվում են ֆրանսերեն լեզվով, կմասնակցի մարտի 17-18-ին կայանալիք Փարիզի գրքի տոնավաճառին: Նրանք չեն կարողանա քվեարկել տանը մարտի 18-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում: Փարիզ մեկնելուց մի քանի օր առաջ գրողներից ոմանք, այդ թվում հայտնի ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանը, պատասխանել են ֆրանսիացի լրագրողի հարցերին, գրում է Inosmi-ն ֆրանսիական La Croix-ի վրա հղումով: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Նարինե Աբգարյանը ոգով ուժեղներից է և չի վախենում շիտակ և բարձր խոսել ամեն ինչի մասին: «Ռուսաստանում չկա քաղաքական հաջորդականություն, չկա օրենքի առջև հավասարություն, չկա անկախ դատական համակարգ», -ասում է նա: Նա հավելում է, որ կնախընտրեր եվրոպական Ռուսաստան տեսնել: «Ասում են, որ դա անհնար է, քանի որ երկիրը հսկայական է: Թույլ արդարացում է », -ասում է գրողը, որի գրքերը Հայաստանի մասին գրավել են ընթերցողների սրտերը»,-ասվում է հոդվածում: Նարինե Աբգարյանը երազում է շրջել այս էջն ու քաղաքական թատերական պիես գրել: Դա սուր ստեղծագործություն կլինի Վլադիմիր Պուտինի ռեժիմի և ընդդիմության դեմ: «Ես մասնակցել եմ Կրեմլի դեմ ուղղված առաջին ցույցերին, սակայն, հետո այնպիսի զգացողություն ունեցա, որ դա փակուղի է», -ասել է Աբգարյանը: Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» անվանակարգում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն է Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |