Վթար Գուդաուրիի ճոպանուղում. Կան տուժածներ (վիդեո) 16 մարտի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ շարքից դուրս է եկել ճոպանուղին: 8 մարդ է տուժել, այդ թվում ՌԴ 4 քաղաքացի, Ուկրաինայի 2 քաղաքացի և Շվեդիայի 1 քաղաքացի, հայտնում է Sputnik Վրաստանը: Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ճոպանուղու նստարանները դահուկորդների հետ միասին հետ գլորվում դեպի ստորին կայարան և բախվում իրար: Թբիլիսիից Գուդաուրի են ուղարկել 2 ուղղաթիռ, որոնք առավել ծանր վիճակում գտնվող տուժածներին կտեղափոխեն մայրաքաղաք: Տուժած Ուկրաինայի քաղաքացուհին հղի է, բողոքում է մեջքի շրջանում ուժեղ ցավերից: Քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով 6 ամիսց մինչև 2 տարի ժամկետով, կամ 2-5 տարի ազատազրկմամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |