3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստի դիմումները կարելի է լրացնել առցանց![]() 16 մարտի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար քաղաքացիները կարող են առցանց եղանակով դիմել և ստանալ սահմանված գումարը: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ հիշեցնելով, որ առցանց ծառայությունը գործում էր առաջին և երկրորդ երեխայի դեպքում: ՍԱՊԾ պետը նշել է, որ մարտի 1-ից առցանց կարելի է դիմել ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստի իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստի վճարումը վերսկսելու, թաղման նպաստը ստանալու համար: «Առաջիկայում կունենանք մի շարք ծառայություններ, որոնք նույնպես առցանց եղանակով կմատուցվեն, սակայն կարևոր է, որ մյուս պետական մարմինները ևս ունենան էլեկտրոնային շտեմարան գործընթացն արագ կազմակերպելու համար»,- ասել է Հովհաննես Սահակյանը: Նա նշել է նաև, որ այսուհետ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում ծննդյան վկայականը ստանալու համար տեղում կարող են լրացնել նաև ծննդյան միանվագ նպաստ ստանալու դիմումը: «Մեկ վայր այցելելով` լրացնում են երկու դիմում և ստանում այդ ծառայությունները»,- նշել է Սահակյանը: Ամբողջական տեղեկատվությունը կարելի է ստանալ www.epension.am կայքից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |