2018-ին ՀԶՀ-ն ակնկալում է ներգրավվող ներդրումները հասցնել $46,8 մլն-ի16 մարտի 2018 - 18:55 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել $46,8 մլն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնել է հիմնադրամի ղեկավար Արմեն Ավակ Ավակյանը: Հիմնադրամի նախագահի խոսքով, 2017 թվականին ներգրավվել է $15 մլն-ի ներդրումային և $2,9 մլն-ի՝ վերաներդրումային ծրագիր: Նախորդ տարում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են $5 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում: 2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ: Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի: Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաև էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, Investmentprojects.am հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22.000 այցելու, բացի այդ՝ ստեղծվել է Selectarmenia պորտալը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |