ԱՆ-ն մտադիր է խթանել «Արմենիկումի» արտադրությունն ու սպառումը![]() 16 մարտի 2018 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Արմենիկումի» արտադրությունն ու սպառումը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարարությունում միտված են նպաստել «Արմենիկումի» համաշխարհային ճանաչմանը: Խմբում ընդգրկված են առողջապահության նախարարության և ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և «Արմենիկում» կենտրոնի ներկայացուցիչները: Ավելի վաղ, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկել էին «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: «Արմենիկումի» ստեղծման մասին հայտնի դարձավ 1998 թ., իսկ գրանցվեց Հայաստանում 1999թ-ից։ Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում։ Մինչև օրս դեղամիջոցը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդություններով, իմունային համակարգի ախտահարումներով, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով տառապող հիվանդների բուժման համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |