Արոնյանը սևերով զիջել է Ուեսլի Սոյին17 մարտի 2018 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում կայացել է հավակնորդների մրցաշարի 6-րդ խաղափուլը։ Լևոն Արոնյանը սևերով զիջել է Ուեսլի Սոյին։ Խաղին հաջորդած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկն, անդրադառնալով նախորդ խաղին, որտեղ Լևոնը Գրիշչուկին հաղթելու հնարավորություն էր ունեցել, հարցրել է, թե ինչպես նախորդ խաղն ազդեց այս խաղի վրա։ Լևոնը պատասխանել է․«Ոչ մի կերպ։ Ես այսօր փորձեցի հաղթելու հնարավորություն ձեռք բերել։ Բայց ես միշտ եմ փորձում հաղթելու հնարավորություն ձեռք բերել»։ 6-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարներն են Ֆաբիանո Կարուանան և Շահրիյար Մամեդյարովը՝ 4-ական միավորով։ Մյուս զույգերից Կարուանա-Գրիշչուկ և Լիրեն-Կարյակին պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, իսկ Մամեդյարովը հաղթել է Կրամնիկին, հայտնում է Chess.am-ը։ Մարտի 17-ը հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է։ Հաջորդ՝ յոթերորդ խաղափուլը կկայանա մարտի 18-ին։ Արոնյանն ուժերը կչափի մրցաշարի առաջատարներից Ֆաբիանո Կարուանայի հետ։ Մրցող զույգերն են՝ Ալեքսանդր Գրիշչուկ – Շահրիյար Մամեդյարով, Վլադիմիր Կրամնիկ – Լիրեն Դինգ, Սերգեյ Կարյակին – Ուեսլի Սո, Լևոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |