Սի Ծինփինը վերընտրվել է ՉԺՀ նախագահ![]() 17 մարտի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները միաձայն ՉԺՀ նախագահ են վերընտրել Սի Ծինփինին: Նա կպաշտոնավարի ևս 5 տարի: Ընտրությունները տեղի են ունեցել մարտի 17-ի վաղ առավոտյան: Բոլոր ներկա պատգամավորները՝ 2970, միաձայն կողմ են քվեարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սի Ծինփինը ՉԺՀ նախագահ էր ընտրվել 2013-ի մարտին: Ծինփինը վերընտրվել է նաև ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ՝ պահպանելով ղեկավար դիրքը կուսակցական, ռազմական և պետական մարմիններում: Փոխնախագահ է ընտրվել Չինաստանի Կոմկուսի Հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը: ՉԺՀ նախագահի պաշտոնը սահմանվել էր ըստ երկրի սահմանադրության 1954-ին, այնուհետև վերացվել 1975-ին, իսկ հետո կրկին վերականգնվել 1982-ին: Մինչև մարտի 11-ը ՉԺՀ նախագահը կարող էր ընտրվել 5 տարի ժամկետով 2 անգամից ոչ ավելի, սակայն ընթացող նստաշրջանում այդ արգելքը հանվել է՝ լիազորությունների ժամկետն այլևս չի սահմանափակվում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |