Էքսպերիմենտ. Ո՞ւմ են թշնամի համարում արցախցի և ադրբեջանցի երեխաները (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Մարտի սկզբին համացանցում տեսանյութ հայտնվեց Բաքվի նախադպրոցական հաստատություններից մեկում պարապմունքի մասին, որտեղ երեխաներին սովորեցնում են ատել հայերին: Տեսանյութը հրապարակվել էր ուսումնական հաստատության պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Հոլովակում դաստիարակչուհին հարցնում է երեխաներին, թե ովքեր են Ադրբեջանի թշնամիները, իսկ երեխաները միասին պատասխանում են՝ հայերը: Հետո դաստիարակչուհին հարցնում է, թե ինչու են հայերը թշնամիներ, իսկ երեխաները պատասխանում են. «նրանք սպանել են մեր բոլոր զինվորներին»: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն, ի պատասխան այդ տեսանյութի, որոշել է շրջել Արցախի մանկապարտեզներով և իմանալ, թե ղարաբաղցի երեխաներն ում են թշնամի համարում: Տեսանյութը հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների ֆեյսբուքյան էջում և YouTube-ում: Երեխաները տարբեր պատասխաններ են տալիս՝ սարդ-մարդը, հրեշը, «Մաշան, որովհետև տանջում է արջուկին»: Երեխաներից ոմանք ասում են, որ չունեն թշնամիներ: 2-րոպեանոց հոլովակլի վերջում երեխաները դիմում են Յունիս անունով տղային Բաքվի մանկապարտեզից, որը հայերին էր անվանել Ադրբեջանի թշնամիներ: «Յունիս, դու իմ թշնամին չես», - ասում են արցախցի երեխաները: Բացի այդ, տեսանյութում բերված է 2016-ի ապրիլին Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված ռազմական հանցագործությունների վիճակագրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |