Վայոց ձորում նոր արդիական հիվանդանոց կկառուցվի

Վայոց ձորում  նոր արդիական հիվանդանոց կկառուցվի

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզում նոր արդիական հիվանդանոց կկառուցվի: ՀՀ առողջապահության նախարարության տեղակտավության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է նախարար Լևոն Ալթունյանը:

Նրա խոսքով, հիվանդանոցի նախագծման և կառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

Այցի ընթացքում Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է նաև մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին, ծանոթացրել նրանց նախարարության գերակա ծրագրերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---