Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ծինփինին Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ17 մարտի 2018 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Հիշելով 2015 թվականի մարտին կայացած պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումը՝ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հաջողությամբ են կյանքի կոչվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խթանելով հայ-չինական բազմոլորտ և բազմաբովանդակ հարաբերությունները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Հայաստանը առանձնակիորեն կարևորում է Չինաստանի հետ դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներում գոյություն ունեցող պատմական բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և ամրապնդումը ամենատարբեր ոլորտներում: Այսօր էլ մենք պատրաստ ենք շարունակելու հարստացնել մեր ժողովուրդների բարեկամության էջերը նորանոր ձեռքբերումներով, այդ թվում՝ Չինաստանի նախաձեռնած տարածաշրջանային և միջազգային կարևորագույն նախագծերում սերտ փոխգործակցությամբ»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները միաձայն ՉԺՀ նախագահ են վերընտրել Սի Ծինփինին: Նա կպաշտոնավարի ևս 5 տարի: Ընտրությունները տեղի են ունեցել մարտի 17-ի վաղ առավոտյան: Բոլոր ներկա պատգամավորները՝ 2970, միաձայն կողմ են քվեարկել: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |