Արմեն Սարգսյանին շնորհավորել են Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը17 մարտի 2018 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորական ուղերձ են հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը: «Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք սերտորեն գործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձև տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա և առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»,- նշել են եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները: Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ ալ Սայիդը, Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Բոունհենգ Վորաչիդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր տիկին Դելֆին Օն։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |