Պուտինը 70%-ից ավելի է հավաքում նախագահական ընտրություններում18 մարտի 2018 - 23:15 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: 23:50 Ձայների 41,82%-ի հաշվարկից հետո Պուտինը ստանում է քվեների 74,28%-ը, Գրուդինինը` 13,98%-ը, Ժիրինովսկին`6,5%-ը, Սոբչակը` 1,41%-ը: Մնացած 4 թեկնածուների` Բորիս Տիտովի, Սերգեյ Բաբուրինի, Մաքսիմ Սուրայկինի ու ՅԱԲԼՈԿՈ կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկիի ցուցանիշը 0,63%-0,81% սահմաններում է տատանվում: 23:15 Մասնակիցների ձայների ավելի քան 21%-ի հաշվարկից Պուտինը քվեների 71.97%-ն է հավաքում: ԿԸՀ տվյալներով, երկրորդ տեղում կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է` ձայների 15,9%-ով: Երրորդը Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է, ով ստացել է քվեների 6,96%-ը: Լրագրող, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը քվեների 1,39%-ն է ստացել: Մնացած 4 թեկնածուների` Բորիս Տիտովի, Սերգեյ Բաբուրինի, Մաքսիմ Սուրայկինի ու ՅԱԲԼՈԿՈ կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկիի ցուցանիշը 0,59%-0,77% սահմաններում է տատանվում: Ընտրություններին մասնակցությունը 18:00 դրությամբ կազմել է 59,93%, ընտրատարածքների փակվելու պահին մասնակցության տվյալները դեռևս չեն հրապարակվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |