Ցանկացած բանաձեւ, այդ թվում ՄԱԿ-ինը, դառնում է հակամարտող կողմերի PR- զենքը19 մարտի 2008 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի օկուպացիայի մասին քննարկումը կարող է արդյունավետ լինել միայն մի պայմանի դեպքում. եթե հրաժարվենք ձեւա-իրավական դետերմինիզմից, գտնում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, այնպիսի բարդ խնդիրների կարգավորման ժամանակ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, առաջին պլան է գալիս ոչ թե այս կամ այն առանձին տարածքների ձեւա-իրավական պատկանելությունը այս կամ այն կողմին, այլ այնպիսի բարդ հանգամանք, ինչսպիսին վստահությունն է կողմերի միջեւ: «Ինչու՞ Ստեփանակերտը, որը 1991-1992 թվականներին վերածվել էր «Ստալինգրադի», վերակառուցվել է, իսկ մինչեւ հակամարտությունը մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Շուշին` ոչ: Որովհետեւ Շուշին մարտավարական բարձր կետ է, իսկ հայերը վախենում են «խաղաղ կարգավորումից» վերադարձող «շուշալարիների»` Շուշիի ադրբեջանիցների, տեսքով: Ինչու՞ հայկական կողմը համառորեն չի ցանկանում ազատագրել օկուպացված տարածքները: Որովհետեւ, ոչ մի խաղաղապահ, հատկապես եվրոպացի, չի կանխի կես միլիոն ադրբեջանցիների վերադարձը հայրենի գյուղեր եւ քաղաքներ: Իսկ կարծել, պրոֆեսիոնալ «խաղաղապահների» նման, որ «օկուպացված տարածքների» ապառազմականացմանը եւ այնտեղ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը չի հետեւի գաղթականների զանգավածային վերադարձը, ովքեր երազում են մաքրել իրենց հաշիվները հայ «բռնազավթիչների» հետ, որեւէ հիմքեր չկան: Անպատասխան է մնում նաեւ ադրբեջանական անձնագրեր վերցնելու հայերի պատրաստակամության հարցը: Այս դեպքում, ցանկացած բանաձեւ, այդ թվում ՄԱԿ-ինը, դառնում է հակամարտող կողմերի PR- զենքը: Կողմերից մեկը հղում կկատարի իր աջակցությանը բարձր միջազգային ատյանների կողմից, երկրորդը կկասկածի այդ աջակցության որակի վրա: Երկու կողմերն էլ հակամարտության կարգավորման պատասխանատվությունը դնում են կամ իր հակառակորդի, կամ էլ երրորդ կողմի վրա: Իսկ հակամարտությունն ինքը նման տվյալների դեպքում չի կարգավորվի, եթե որպես կարգավորում հասկանանք փոխզիջումը, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակը»,- գտնում է Մարկեդոնովը, հաղորդում է Politicom.ru-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |