ՀՀ-ն առաջին 10-յակում է Ռուսաստան այցելող զբոսաշրջիկների քանակով

ՀՀ-ն առաջին 10-յակում է Ռուսաստան այցելող զբոսաշրջիկների քանակով

PanARMENIAN.Net - Վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը կազմել է այն երկրների ցանկը, որտեղից առավել մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Ռուսաստան, ըստ 2017-ի տվյալներով:

Ըստ ՏուրՍտատի, Հայաստանից Ռուսաստան ուղևորությունների քանակը 2017-ին եղել է 584.000, իսկ Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ 24 մլն:

Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ Լեհաստանի և Գերմանիայի միջև:

Առաջին տասնյակում են. Ուկրաինան (8,7 մլն ուղևորություն), Ղազախստանը (3,5 մլն), Չինաստանը (1,5 մլն), Ֆինլանդիան (1 մլն), Ադրբեջանը (876.000), Լեհաստանը (714.000), Հայաստանը (584.000), Գերմանիան (580.000), Մոլդովան (519.000) և Աբխազիան (432.000):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---