Վ.Սարգսյանի փողոցի հատվածը Վիլսոնի պատվին վերանվանելու առաջարկը մերժվել է19 մարտի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում մերժվել է Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվանմբ վերանվանելու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագիծը: Նախագծին կողմ են քվեարկել միայն ԵԾ խմբակցության անդամները: «Հանրապետական կուսակցությունը» դեմ է քվեարկել, իսկ ԵԼՔ-ը հարցի քննարկումից առաջ լքել էր նիստերի դահլիճը: Նախագծով Վիլսոնի փողոցը պետք է տեղակայված լիներ Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածում: Նախատեսվում էր նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում տեղադրել Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |