Պուտինը Գյումրիում 95% ձայն է հավաքել19 մարտի 2018 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 95% ձայն է հավաքել Գյումրիում: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1300 քաղաքացի: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահի ընտրություններին մասնկակցել է մոտ 5000 ՌԴ քաղաքացի: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանի խոսքով, դեսպանատանը քվեարկությանը մասնակցած ՌԴ քաղաքացիների մոտ 90%-ն ընտրել է Վլադիմիր Պուտինին: Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են երկու հիմնական ընտրատեղամասերում՝ Երևանում ռուսական դեսպանատանը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում: Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքում հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների ավելի քան 76%-ը հավաքելով: Ընդամենը նրան քվեարկել է ավելի քան 55 մլն քաղաքացի: Երկրորդ հորիզոնականում կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինն է ձայների 11,82%-ով, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է քվեների 5,68%-ը, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը չորրորդն է 1,66%-ով: ՅԱԲԼՈԿՈ կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին ստացավ քվեների 1,04%-ը: Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինի ու Սերգեյ Բաբուրինի քվեները կամզմել են համապատասխանաբար 0,75%, 0,68% և 0,65%: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |