Նոր Նորքի զինկոմի տեղակալը կալանավորվել է $3000 կաշառք վերցնելու կասկածանքով![]() 19 մարտի 2018 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար կասկածանքով կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը: Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, Մադաթյանը 2017 թվականիn ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ $3000 կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրան ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակելու համար: Գումարը ստանալուց հետո նա օժանդակել է ավագ լեյտենանտի նշանակմանը։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը: Մարտի 17-ին հայտնի էր դարձել 30 մլն դրամ «օտկատներ» վերցրած ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալի ձերբակալության մասին։ Մարտի 5-ին 2 բարձրաստիճան սպա՝ ՊՆ կենտրոնական դեղաբազայի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը ձերբակալվել էին 45 մլն դրամի հասնող յուրացման կասկածանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |