Փարիզում հանրային տրանսպորտը 2020-ից կարող է անվճար դառնալ20 մարտի 2018 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է մինչև 2018-ի ամառն ուսումնասիրել և քննարկել անվճար հանրային տրանսպորտի մոդելը բնակչության բոլոր շերտերի համար: Այդ մասին նա պատմել է Les Echos թերթին տված հարցազրույցում: Ըստ քաղաքապետի, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացվի մինչև 2020 թվականը: «Անվճար տրանսպորտի հարցը առանցքային է քաղաքում տեղաշարժվելու առումով, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմեքենաներն այլևս կենտրոնական տեղը չեն գրավում»,-ասել է Իդալգոն, գրում է «Կոմերսանտը»: Սա քաղաքացիների անվճար տեղաշարժն ապահովելու ուղղությամբ քաղաքապետարանի առաջին նախաձեռնությունը չէ: Մարտի 20-ին տեղի կունենա ավելի քան 220.000 տարեց փարիզեցիների համար անվճար երթուղային տոմս սահմանելու վերաբերյալ քվեարկությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |