ՌԴ-ում վթարվել է Երևան-Մոսկվա ավտոբուսը. Կան զոհեր և վիրավորներ20 մարտի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում վթարի է ենթարկվել ԵրևանիցՄոսկվա ուղևորվող ավտոբուսը: Կան զոհեր և վիրավորներ: Պատահարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում: Ավտոբուսը բախվել է բեռնատարին: Ենթադրվում է, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Պարզվել է, որ մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը: Նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Կակ դոմա» հյուրանոց: Ըստ ՌԴ Պավլովի շրջանի հերթապահ ծառայության տվյալների, հոսպիտալացվածներից 3-ի վիճակը ծանր է, 5-ինը՝ միջին ծանրության, նրանք բոլորը Հայաստանից են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է տեղեկությունները Վորոնեժի շրջանում տուժածների մասին: Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |