3 մլն դրամ պետբույջեից՝ քայլարշավային երթուղիների ստեղծմանը20 մարտի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը3 մլն դրամ է հատկացրել քայլարշավային երթուղի մշակելու համար: Այս մասին նշված է գործադիրի մարտի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի մասին: Նշվում է, որ իրականացվել է 20 երթուղու քարտեզագրման գործընթացը։ «Կարևորելով Հայաստանի քայլարշավային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները 2015 թվականից սկած «Նատուրա տուր» ՍՊԸ-ն Գերմանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից ժամանած փորձագետների հետ միասին գնահատել է Հայաստանում առկա 140 (քայլարշավային, հեծանվային և լեռնադահուկային) երթուղի, որոնք համապատասխանում են միջազգային անվտանգության նորմերին և օգտագործելի են զբոսաշրջության նպատակներով»,- նշվում է նախագծի մեջ: Հայաստանի քայլարշավային զբոսաշրջությունը խթանելու նպատակով, բարձր վարկանիշ ունեցող www.wikiloc.com կայքում, վերբեռնվել է ՀՀ տարբեր մարզերում առկա մոտ 100 քայլարշավային երթուղի, որոնց շնորհիվ բազմաթիվ արշավականներ այցելել են Հայաստան և օգտվել կայքում տեղակայված տեղեկատվությունից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |