Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ քարտուղարություն Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությամբ19 մարտի 2008 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով խորհրդարանում: Նրա խոսքերով, այդ տեղեկատվությունը դեռեւս չի հրապարակվել, սակայն Հայաստանը ծանոթ է Ադրբեջանի մտադրություններին: «Ադրբեջանը վաղուց սկսել է քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը տապալալեու եւ հակամարտության քննարկումը ՄԱԿ տեղափոխելու նպատակով»,- նշել է նա: Նրա խոսքերով, վերջերս ընդունված բանաձեւը երկու տարի է ինչ ՄԱԿ-ում էր, սակայն Ադրբեջանին ձեռնտու չէր այն իրադրությունը, որն այնուամենայնիվ ստեղծվեց բանաձեւի քվեարկության արդյունքում: Նախարարի կարծիքով, Ադրբեջանն այս անգամ բանաձեւը ներկայացրեց քվեարկության, քանի որ վախենում է, որ Կոսովոն կարող է դիտարկել որպես նախադեպ: Օսկանյանի կարծիքով, չարժէ Ադրբեջանի գործողությունների պատճառը փնտրել Հայաստանի ներքաղաքական լարվածության մեջ, ինչը չի կարելի ասել ադրբեջանցիների վերջին գրոհի համար: Վերադառնալով բանաձեւի քվեարկությանը` Վարդան Օսկանյանը նշեց, որ իր համար զարմանալի էր, որ «կողմ» քվեարկեց Վրաստանը: «Իսկ ինչ վերաբերում է Սերբիայի դիրքորոշմանը, ապա Սերբիան եւս վախենում է, որ Հայաստանը կարող է ճանաչել Կոսովոն, եւ չարժէ այժմ ճանաչել Կոսովոն ի հեճուկս նրանց»,- նշել է Օսկանյանը, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |