Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի անհատական ԵԱ առաջատարների թվում է![]() 20 մարտի 2018 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացել է 3 տուր։ Հայաստանի պատվիրակներից Ռոբերտ Հովհաննիսյանն առաջ է ընթանում առանց սայթաքելու և այժմ մաքսիմալ միավորով կիսում է 1-6-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով նա 2-րդն է։ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 2․5-ական միավորով կիսում են 7-50-րդ տեղերը, հայտնում է Chess.am-ը։ Մարտի 20-ին Եվրոպայի առաջնությունում տեղի կունենա 4-րդ տուրը: Մարտի 16-29-ը Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցում է 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր:Հայաստանը ներկայացնում է 34 շախմատիստ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |