Դեշամ. Պոգբան դժգոհ է ՄՅՈւ-ում ստեղծված վիճակից20 մարտի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար ֆուտբոլիստներից Փոլ Պոգբայի հետ կապված իրավիճակը, որը կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում: «Նա դժգոհ է թիմում ստեղծված վիճակից: Սա առանձնահատուկ դեպք չէ և կարող է պատահել ցանկացածի հետ, եթե ֆուտբոլիստը նահանջել է»,-ասել է նա՝ հավելելով, որ հիմա այդ վիճակում Պոգբան է հայտնվել, վաղը կարող են այլ մարզիկներ հայտնվել: «Իսկ ես կվարվեմ ինչպես միշտ՝ կխոսեմ ֆուտբոլիստի հետ, ավելի լավ հասկանալու համար նրան, չէ որ բոլոր մանրամասներին ծանոթ չեմ»,-ասել է Դեշամը, հայտնում է Eurosport-ը Daily Mail-ի վրա հղումով: Դեշամը կանչել է Պոգբային Ֆրանսիայի հավաքական Կոլումբիայի (մարտի 23) և Ռուսաստանի (մարտի 27) հետ հանդիպումներին: Պոգբան չի մասնակցել ՄՅՈւ հաղթանակին «Լիվերպուլի» (2:1) հետ խաղում, փոխարինման է դուրս եկել Չեմպիոնների լիգայում «Սևիլյայի» (1:2) հետ խաղում և չի մասնակցել Անգլիայի գավաթի «Բրայթոնի» (2:0) հետ հանդիպմանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |