ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը բաց դաս է անցկացրել «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնում20 մարտի 2018 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հրավերին արձագանքելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է կենտրոն ու բաց դաս է անցկացրել այստեղ սովորող՝ տարբեր տարիքային խմբեր և մասնագիտական հետաքրքրության ոլորտներ ներկայացնող ուսանողների համար: «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի պարապմունքները կազմակերպվում են հետևյալ ձևաչափով. նախօրոք ընտրված թեմայի շրջանակներում հրավիրված բանախոսը ներկայացնում է ոլորտը՝ ներառյալ պատմությունը, ներկա զարգացումներն ու ապագայի տեսլականը, որից հետո ծավալվում է քննարկում: Հեռահաղորդակցության ոլորտին նվիրված հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել իրենց հուզող հարցերն ուղղել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ուսանողները բանախոսին ներկայացրել են իրենց տեսակետներն ու կարծիքներ փոխանակել, ինչպես նաև գիտելիք են ձեռք բերել կորպորատիվ կառավարման՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարուստ փորձի վերաբերյալ: Քննարկումից հետո Ռալֆ Յիրիկյանը լսարանին ներկայացրել է իր կյանքի անցած ճանապարհն ու խոսել հեռահաղորդակցության ոլորտում իր կատարած առաջին քայլերի ու մասնագիտական ուղին կերտելու ընթացքում հանդիպած դժվարությունների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է ընկերության հաջողության պատմությանը՝ խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերության անցած ճանապարհի ու կայացման մասին: «Թամարաքսի» ուսանողների շարքում քիչ չեն այնպիսի մարդիկ, ովքեր արդեն իսկ որոշակի հաջողությունների են հասել իրենց մասնագիտական բնագավառներում՝ աշխատելով առաջավոր ընկերություններում կամ որպես մասնավոր ձեռներեցներ: Ուսանողների մի մասն էլ աշխատում է ստարտափ գործարկելու ուղղությամբ: «Նպատակները պետք է լինեն հստակ, իսկ ակնկալած արդյունքները՝ չափելի: Այդուհանդերձ պետք է պատրաստ լինել նաև նրան, որ ներդրված ջանքերը գուցե և ամենասկզբում հաջողությամբ չպսակվեն: Սակայն պետք է գիտակցել, որ ձեռք բերված հմտություններն ու փորձառությունը մեծ հարստություն են՝ դրանց ճիշտ կիրառման և անձնական աշխատանքի դեպքում: Ցանկացած իրավիճակում պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա և չհանձնվել անգամ ակնկալած արդյունքը չստանալու դեպքում»,- հանդիպման մասնակիցներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ռալֆ Յիրիկյանի հանդիպումը մասնակիցների հետ ուղեկցվել է հարց ու պատասխանով: Լսարանին հատկապես ոգեշնչել են Ռալֆ Յիրիկյանի պատկերացումները հայրենասիրության վերաբերյալ: «Եթե օրերից մի օր որոշեք լքել Հայաստանը՝ ուսում ստանալու կամ աշխատելու նպատակով, անպայման վերադարձեք՝ ձեր գիտելիքներն ու փորձը ուղղելով մեր երկրի տնտեսության զարգացմանը: Մենք պարտական ենք մեր նախնիներին ու հերոսներին՝ հայրենիք ունենալու համար: Մենք պետք է ապրենք մեր հողում, շենացնենք այն ու սերունդներ դաստիարակենք այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Թամարաքսը» հիմնադրվել է ամերիկահայ Թամար-Արաքս Բարդակջյանի կողմից: Կենտրոնն առաջարկում է լեզուների ծրագրեր, ուսուցում և լեզվի իմացության գնահատում՝ մեծահասակների և փոքրերի համար: Կենտրոնում գործում են նաև երաժշտական դասընթացներ` ջութակի, դաշնամուրի և սոլֆեջիոյի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |