Գ.Կարասին. Կարծում եմ, սթափ մտածողությունը կհաղթի, եւ ղարաբաղյան գործընթացը կընթանա նույն հունով, ինչ մինչ այդ20 մարտի 2008 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման օգտին, ինչը համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ողջ միջազգային հանրության շահերին: Այդ մասին, մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն նախաձեռնել է ԵԱՀԿ ՄԽ վերափոխում, մարտի 20-ին Երեւանում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքերով, Մինսկի խումբն ապացուցեց իր արդյունավետությունը եւ լուրջ առիթներ չկան մտածելու թե այն հարկավոր է ինչ-որ կերպ ձեւափոխել կամ վերանայել նրա ձեւաչափը: «Այն, ինչ աշխատում է, պետք է աշխատի»,-ընդգծել է Կարասինը: «Մենք հուսով ենք, որ բանակցային գործընթացը կընթանա նույն հունով, ինչ մինչ այդ, ուղղորդվելով ԵԱՀԿ ՄԽ ջանքերով, եւ հուսով ենք, որ առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների միջեւ: «Կարծում եմ, սթափ մտածողությունը կհաղթի, եւ ղարաբաղյան գործընթացը կընթանա նույն հունով, ինչ մինչ այժմ, քանի որ այն արդեն դրական արդյունքներ է տվել, ձեւավորվել է անհրաժեշտ մթնոլորտ, կողմերն ընտելացել են կառուցողական, խաղաղ կերպով հարցերը քննարկելուն եւ դա հարկավոր է գնահատել»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ քվեարկության ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հանդես են եկել միասնական դիրքերից: Ըստ Կարասինի, նրանք ղեկավարվում էին նրանով, որ բանակցային գործընթացն ընթանում է նորմալ հունով, եւ նման կտրուկ գործողությունները միջազգային համաժողովներում, առավել եւս նման հեղիանակավոր, ինչպիսին է Գլխավոր վեհաժողովը, ոչ մի դրական արդյունք չի տա, ինչն էլ հաստատեց քվեարկությունը: «Ձեւաչափերի ցանկացած փոփոխություն անվստահության, ինչ-որ նոր ակնկալիքի զգացողություն կառաջացնի, իսկ նման զգայուն եւ նրբանկատ հարցերում, ինչպես կարգավորումն է, դա հազիվ թե տեղին լինի»,-ընդգծել է Կարասինը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ բանակցային գործընթացը փակուղի մտնի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպման ժամանակ, նա նշել է, որ ինքը ցանկանում է լավատես լինել: «Քաղաքականության մեջ հիպոթետիկ դատողություններն անարդյունավետ են: Պետք է աշխատել դրական արդյունքների համար: Եվ ես համոզված եմ, որ դրա համար ներուժ կա եւ ՀՀ ղեկավարության մոտ, եւ Ադրբեջանի ղեկավարության մոտ»,-ընդգծել է ռուս դիվանագետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |