ՀՀ-ից ԱՄՆ արտահանման գործընթացը կդյուրացվի21 մարտի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ կտրամադրի որոշ արտադրատեսակների արտահանման համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ հարցը քննարկվել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հայաստան Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում: Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով, կողմերը քննարկել են նաև փոքր ու միջին արտահանողների համար փաստաթղթավորման գործընթացը դյուրացնելու հարցը: «Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը: Խորացումը նշանակում է ոչ միայն առևտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում, այլ նաև դիվերսիֆիկացում», - նշել է փոխնախարարը: Հայկական կողմը հավաստիացրել է նաև, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում Երևանին ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության զարգացման հարցում: 2017 թվականին ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունը գերազանցել է $200 մլն-ը, ինչը 70%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |