ԶՈւ 7-ամյա ծրագիր. Ադրբեջանը կշարունակի լարված պահել իրավիճակը շփման գծում21 մարտի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել ՀՀ զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը: Դրա առաջնահերթ խնդիրներից է ԼՂ հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի հետ զինված դիմակայությանը և դրա՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերաճելու հավանական սցենարին հակազդումը: Նշվում է, որ չնայած Հայաստանը կշարունակի ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությունը, դրա վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: «Ադրբեջանը կշարունակի ռազմականացման և սպառազինությունների մրցավազք հրահրելու և «ակտիվ սահամանի» քաղաքականությունը՝ մշտապես բարձր պահելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածությունը, գնելով հարձակողական բնույթի նոր, բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, իրականացնելով ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական և քարոզչական նախապատրաստություն», - նշվում է ծրագրում: Նշվում է նաև, որ աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերները շարունակում են Հայաստանի կայուն և անվտանգ զարգացմանը խոչընդոտող անմիջական և հավանական սպառնալիքներ մնալ: «Միջազգային հարաբերություններում կշարունակվի գործակցային մթնոլորտի թուլացման միտումը, կպահպանվեն ռազմաքաղաքական հակասություններն անվտանգության տարբեր կազմակերպությունների և պետությունների միջև, հարաբերություններում կոնֆլիկտայնության աստիճանը չի նվազի, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա բացասաբար ազդող անկայունության նոր օջախների ձևավորմանը», - ասվում է արդիականացման յոթամյա ծրագրում: Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, ըստ արդիականցման ծրագրի, կշարունակի բնութագրվել չկարգավորված հակամարտությունների առկայությամբ, կպահպանվի տարածաշրջանային անհանդուրժողականության մթնոլորտը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության վտանգը: Արդիականցման ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |