Տնտեսական ակտիվության ցուցանիշն երկու ամսում աճել է 8,6%-ով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն երկու ամսում աճել է 8,6%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,6%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ընթացիկ տարում առևտրաշրջանառությունն աճել է 43,2%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում 41%-ով աճել է արտահանումը, 44,4%-ով՝ ներմուծումը:

Հունվար-փետրվարին շինարարության ծավալն աճել է 22,7%-ով, ծառայություններինը՝ 15%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 8,3%-ով:

2018 թվականի երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ -0,1%-ով նվազել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---