ՀՀ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին21 մարտի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովաց քաղաքում կանցկացվի ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը, որին կմասնակցեն նաև Հայաստանի փրկարարները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի թերթը: Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր: Հայաստանը մտադիր է «Սերբիա-2018» վարժանքին մասնակցել 24 փրկարարով՝ քաղաքային որոնողափրկարարական թիմ՝ 10 հոգի, ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացման թիմ՝ 5 հոգի, ջրասուզական թիմ՝ 3 հոգի, ղեկավարման կազմ՝ 2 հոգի, գնահատողներ՝ 2 հոգի, միջազգային ուժերի համակարգման կենտրոն՝ 2 հոգի: Հայտն արդեն ներկայացված է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը |