«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» փորձը՝ ՀՀ-ԱՄՆ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի նիստում21 մարտի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացվել է երկու երկրների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի 2018 թվականի առաջին խորհրդի նիստը: Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչությունում: Նիստի նպատակն էր քննարկել առևտրի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև մատնանշել ոլորտի մարտահրավերները և երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու լուծումներ գտնել: Միջկառավարական նիստերին հաջորդել են բիզնեսի ոլորտի և երկու կառավարությունների ներկայացուցիչների միջև հանդիպումները, քանի որ Խորհուրդը կարևորում է մասնավոր հատվածի դիրքորոշումը՝ հիմնվելով շուկաներում անմիջականորեն ներգրավված ընկերությունների տրամադրած փորձի և խորհուրդների վրա: Հայկական գործարար համայնքի կողմից բարձրացված միջ-ոլորտային խնդիրների մասին Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահ Արա Հովսեփյանի զեկույցից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը ներկայացրել է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները` մասնավոր հատվածի տեսանկյունից: Իր ելույթում Սփեքը ներկայացրել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի»՝ որպես Հայաստանում առաջին միջազգային ներդրողի և երկրում ավելի քան 22 տարի հաջողությամբ գործող ընկերության փորձը: Բարձրաձայնվել են մի շարք մարտահրավերներ, ինչպես, օրինակ, հարաբերականորեն փոքր շուկան և միջազգային որակի չափանիշներին համապատասխանող մատակարարների պակասը, ինչպես նաև մրցակցային առանձնահատկությունները կարգավորող իրավական դաշտի բացթողումները, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների բացակայությունը, ուղեղների արտահոսքը և այլ խնդիրներ: Միաժամանակ, Սփեքը նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար հայկական շուկայի կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Բիզնես միջավայրը բարելավելու, ներդրողների համար երկիրն ավելի գրավիչ, իսկ արդեն գործող ընկերությունների համար այն ավելի բարենպաստ դարձնելու հացում կառավարությանը հետագա աջակցության համար, Սփեքն ընդգծել է միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորությունները՝ առաջարկելով, մասնավորապես, «Կոկա-Կոլա Հելլենիկ» և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունների աջակցությունը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից է, և հպարտ ենք այս 22 տարվա ընթացքում հայկական շուկայում ընկերության ձեռքբերումներով: Մենք մշտապես կարևորում ենք երկրի սոցիալ-տնտեսական զարգամցան գործնթացում մեր ընկերության մասնակցությունը, թե իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի, թե շուկայում միջազգային լավագույն փորձի կիրառման միջոցով: Պատրաստակամ ենք շարունակել այս կարևոր գործը և հնարավորինս աջակցել, այդ թվում օգտագործելով մեր միջազգային Խմբի փորձն ու գիտելիքները՝ ուժերը միավորելով մեր գործընկերների, մատակարարների, ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ երկրի տնտեսական զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար», - եզրափակել է Քրիստոֆ Սփեքը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |