Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովը կոչ է արել ԼՂ խնդրի կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից21 մարտի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Այդ մասին ասվում է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հանձնաժողովի հայտարարության մեջ, որն ընդունվել է մարտի 20-21-ը Երևանում անցկացված նիստում: «Քաջալերելով Ֆրանկոֆոնիային շարունակելու իր գործունեությունը վաղաժամ տագնապին համապատասխան արձագանքելու, ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման, անցումային շրջանում պետությունների աջակցման հարցում՝ հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի, միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության իրավունքների վրա` արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար», - ասված է հայտարարությունում: Երևանյան նիստի մասնակիցներն ընդգծել են բանակցային գործընթացը դյուրացնելու նպատակով վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը և լարվածության մակարդակի բարձրացմանը սպառնացող բոլոր տեսակի հայտարարություններից ու գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, հաստատել աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հայտնում է Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը: «Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, որը կարող է վտանգել խաղաղ բանակցային գործընթացը, և հրավիրում ենք կողմերին շարունակելու բանակցությունները՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին չդիմելը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և կայուն կարգավորման անբաժանելի մաս», - ասված է հայտարարությունում: Հայտարարության նախագիծը ներկայացրել էր Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, այն ընդունվել է միաձայն: Երևանյան նիստն ավարտվել է, որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Քվեբեկում հուլիսի 5-10-ը կայանալիք լիագումար նիստի շրջանակում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |