Blackwater-ի հիմնադիրը փորձել էր Բաքվին ինքնաշեն կործանիչներ վաճառել22 մարտի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսը փորձել է Thrush Aircraft ընկերության արտադրության Thrush 510G ինքնաշեն կործանիչ վաճառել Ադրբեջանի զինված ուժերին, ինչը կհամարվեր ԱՄՆ օրենսդրության խախտում: Այս մասին գրում է The Intercept-ը: Ինքնաթիռն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով՝ դաշտում պեստիցիդներ ցանելու համար։ Սակայն Փրինսի ընկերությունը դրանց ռազմական մոդելն էր ստեղծել՝ 23-մմ թնդանոթով, որի տարողունակությունը 7 հրթիռ է: Այն ունի նաև լրացուցիչ զրահապատում: 2016-ին King & Spalding մասնավոր փաստաբանական ընկերության փաստաբան, ներկայումս ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Blackwater-ի հիմնադրի այդ մտադրության մասին հայտնել էր երկրի արդարադատության նախարարությանը: Ընկերությունը Հոնկոնգում տեղակայված բեռնափոխադրումների Frontier Services Group ընկերության 2015 թվականի զեկույցի հիման վրա եկել էր եզրահանգման, որ Փրինսը մտադիր էր, առանց արտոնագրի զենք վաճառել մեկ այլ երկրի: «FSG ընկերության ներկայիս խոսնակն ասում է, որ ընկերության և Փրինսի՝ ԱՄՆ օրեսնդրությունը ոտնահարելու հետ կապված յուրաքանչյուր պնդում կեղծ է», -նշում է աղբյուրը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ապացույցներ կան, որ Փրինսը զենք է առաջարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: 2007 թվականին Blackwater ընկերության պահակայինները կրակ էին բացել խաղաղ իրաքցիների վրա, սպանելով 17 մարդու: Երկրի իշխանությունները պահանջում էին սպանվածների հարազատներին վճարել $136 մլն փոխհատուցում, սպառնալով այդ ընկերության աշխատակիցներին դատական հետապնդմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |