ՀՀ-ում սեռական բնույթի հանցագործությունների մոտ 63%-ի զոհը երեխաներ են22 մարտի 2018 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: 2015 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64%-ը), 2016 թվականին քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 %-ը), իսկ 2017-ին քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը կատարվել է երեխաների նկատմամբ (62,7%-ը): «Իհարկե նվազելու միտումն առկա է, բայց ինքնին այդ ցուցանիշը բավական տխուր իրականության մասին է փաստում»,- գրել է Սոնա Տռուզյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |